Пятница, 29.03.2024, 12:17
Приветствую Вас Гость | RSS

ԵՐԵՎԱՆԻ Հ.116 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ (ՊՈԱԿ)

Փնտրել
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 345

ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ



 
 
ԵՐԵՎԱՆՒ Հ. 116  ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Գտնվում է Մալաթիա - Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում

 

 

 

Դպրոցի պատմությունից
 
   Մեծ պատասխանատվությամբ ու հպարտությամբ նշում ենք, որ Երևանի հ. 116 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին: Բեղմնավոր 48-ամյա գործունեության ընթացքում ունեցել է բազում շրջանավարտներ, որոնք ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատություններ` դառնալով մեր երկրի արժանավոր ու ճանաչված քաղաքացիներ:
   Դպրոցը գտնվում է Մալաթիա - Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում, այն եռահարկ է, ուր այսօր սովորում է 486 աշակերտ:
   Դպրոցն ունի նորագույն տեխնիկայով հագեցած, կահավորված ու նորոգված  համակարգչային կաբինետ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ:
   Դպրոցը դարձել է պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)
Դպրոցը հիմնադրման օրվանից ունեցել է 5 տնօրեն.
1. Հակոբջանյան /հիմնադիր տնօրեն/
2. Ռաֆիկ Մրտչյան
3. Աիդա Մնացականյան
4. Սամվել Դավթյան
5. Թագուհի Հովհաննիսյան
   Առ այսօր դպրոցն անվանակոչված չէ: Մեծ ցանկություն ունենք այն անվանակոչել համաշխարհային ճանաչում ու մեծություն ունեցող անձի անունով, քանզի դպրոցի հետ կհարատևի նաև այդ գործչի հիշատակը:
1997թ.-ին մեծ շուքով նշվեց դպրոցի հիմնադրման 30-ամյակը, որին ներկա էին մեր լավագույն սաները՝ իրավաբաններ, մանկավարժներ, դասախոսներ, բժիշկներ, դերասաններ, գործարարներ: Այժմ պատրաստվում ենք նշելու 50-ամյա հոբելյանը: Դպրոցում աշխատում են իրենց գործին նվիրված, բարեխիղճ, պրպտող, գիտակ ուսուցիչներ, որոնց սաները մասնակցում են տարաբնույթ միջոցառումների և առարկայական օլիմպիադաների ու գրանցում լավագույն արդյունքներ:
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz