Четверг, 18.10.2018, 02:34
Приветствую Вас Гость | RSS

ԵՐԵՎԱՆԻ Հ.116 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ (ՊՈԱԿ)

Փնտրել
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 337

Մեր տնօրենը

  

 
Թագուհի Պարթևի Հովհաննիսյան

 

Միայն ազգասերը կարող է սիրել և մարդկությունը՝

ծառայելով իր ազգին:

Հայրենասերն անուղղակի կերպով ծառայում է  մարդկությանը:

 

Գարեգին Նժդեհ

 

         Նժդեհյան այս կարգախոսով է առաջնորդվում մեր դպրոցը, քանզի ազգային և համամարդկային արժեքներ կրող հայ քաղաքացու ձևավորումը սկսվում է հենց դպրոցից։

 

 

 

Երևանի Հ. 116 հիմնական դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյան

 Ծնվել է 1961թ.-ին՝ Երևանում։

1978 թ.-ին ավարտել է հ. 152 միջնակարգ դպրոցը:

1986 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

1986թ.-ին  աշխատանքի է անցել Հրազդանի հ. 12 միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի:

1987 թ.-ին նշանակվել է նույն դպրոցում տարրական դպրոցի փոխտնօրեն:

Մանկավարժական իր գործունեությունը շարունակել է Երևան քաղաքում:

1989թ.-ին աշխատանքի է անցել հ. 28 ռուսական դպրոցում, որպես հայ ժողովրդի պատմության և հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի:

2001 թ-ին աշխատել է Մարտիրոս Սարյանի անվան հ. 86 դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի:

2002թ.-ից աշխատանքի է անցել Երևանի հ.116 դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի:
2005թ.-ին նշանակվել է
նույն դպրոցում տարրական դպրոցի փոխտնօրեն:

2011թ․ ընտրվել է  հ․ 116 հիմնական դպրոցի  տնօրեն, 2017թ․ վերընտրվել է նույն պաշտոնում։

 

Ստեղծագործ ուսուցիչ, սիրված մանկավարժ ու վստահելի գործընկեր, մանկավարժի իրական կոչմանն ու սկզբունքներին հավատարիմ Թագուհի Հովհաննիսյանը մարդկային իր կերպարով ու աշխատանքային ստեղծագործ գործունեությամբ 2011թ.-ից առ այսօր տնօրինում է Երևանի հ. 116 հիմնական դպրոցը: Շուրջ 32 տարի Թագուհի Հովհաննիսյանը իր նպաստն է բերում կրթական համակարգի զարգացման, մատաղ սերնդի կրթության ու հայրենիքի համար պիտանի քաղաքացիներ դաստիարակելու պատասխանատու, բայց միաժամանակ անչափ պատվաբեր գործին: Անմնացորդ սիրով ու պատասխանատվությամբ ծառայելով իր կոչմանը Թագուհի Հովհաննիսյանի վաստակն արժանի գնահատական է ստանում ինչպես մանկավարժների, աշակերտների ու ծնողների, այնպես էլ պատկան մարմինների ու կրթության ոլորտի մի շարք կազմակերպությունների կողմից:

 

 
 
 
 
 
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Copyright MyCorp © 2018
Создать бесплатный сайт с uCoz