Четверг, 21.11.2024, 10:23
Приветствую Вас Гость | RSS

ԵՐԵՎԱՆԻ Հ.116 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ (ՊՈԱԿ)

Փնտրել
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 345

Սեպտեմբերի 1-ը 116 հիմնական դպրոցում

Սիրելի աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, հարգարժան հյուրեր, իմ արևառ առաջին դասարանցիներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերյան ժպտաշաղախ այս օրվա առթիվ և հայտարարում նոր 2018_19 ուսումնական տարվա մեկնարկը։ Օրը տոնական է, օրը գիտելիքի, դասը խաղաղության։
Մարդուն ապացուցել գիտելիքների անհրաժեշտությունը միևնույնն է, թե նրան համոզել տեսողության օգտակարության մեջ։ Դարեր շարունակ մեր ժողովուրդը գիտակցել է այս և արժևորել է գիտելիքի անհրաժեշտությունը, քանի որ մեր պատմության քառուղիներում և ամենադժվար պահերին մեզ զորավիգ է եղել մեր իմաստությունը` գիտելիքով թրծված, գրով, գրականությամբ զորացված ։ Տոնական այս օրը մեզ՝ դպրության մշակներիս, ևս մեկ անգամ առիթ է տալիս վերագնահատելու գիտելիքի դերը ինչպես սեփական բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում։
Սիրելի աշակերտներ, հայրենասիրության դարբնոցը եղել և մնում է դպրոցը. այստեղ է ձևավորվում հայրենիքի ապագա պաշտպանը, վկան ապրիլյան պատերազմում մարտիրոսված և իրենց մարմինը վահան դարձրած հայորդիները ։
Սիրելի ուսուցիչներ, գաղտնիք չէ, որ այդ դարբնոցի հմուտ դարբինները դուք եք, որ փայլեցնում ու հղկում եք անմշակ մետաղն ու հասցնում ձեր աշխատանքը ցանկալի ավարտին։ Ստեղծագործական վառ երևակայություն, անսահման բարություն, անսպառ եռանդ, ծով համբերություն եմ մաղթում ձեզ:
Քաջ գիտակցում եմ ձեր աշխատանքի բարդ ու դժվարին լինելը, ուստի ցանկանում եմ, որ լինեք միշտ գնահատված ձեր աշակերտների կողմից։
Իմ շատ սիրելի ծնողներ, ձեզ նույնպես շնորհավորում եմ և վստահ եմ, որ քաջ գիտակցում եք գիտելիքի տեղն ու դերը ձեր երեխաների կյանքում։Ուզում եմ, որ միշտ լինեք մեր կողքին, աջակցեք մեզ և դպրության անսահման ծովում լողալ ցանկացող ձեր զավակների համար ուղղորդող փարոս լինեք։ Այս օրը հիշարժան է շատերիդ համար. հնչում է իններորդցիների սեպտեմբերյան վերջին , իսկ առաջինների առաջին զանգը մեր կրթօջախի կամարների տակ ու ավետում ևս մեկ սկիզբ և խորհրդանշական ավարտ։
Առաջին զանգ, առաջին հանդիպում, առաջին դպրոցական ընկերներ և վերջապես առաջին ուսուցիչ. պահեր և հուշեր, որ ողջ կյանքում մնում են ձեր հիշողության նվիրական անկյուններում և համակում սիրով ու ջերմությամբ։
Իմ շատ սիրելի առաջին դասարանցիներ, ողջունում եմ ձեր նորամուտը մեր կրթօջախ, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, մտքի և մտահղացման թռիչքներ:Թող աշխարհում խաղաղություն լինի, որ ձեր միակ զենքը այս մոլորակի վրա լինի գիտելիքը, որով և հարստացնեք աշխարհը ձեր իմաստնության ծիլերով, որի պտուղների քաղցրությունը ճաշակեք դուք և մենք։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և 2018_19 ուստարվա մեկնարկի կապակցությամբ։
Սիրով՝ Թ․ Հովհաննիսյան։


 


 

               

 

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz