ԵՐԵՎԱՆՒ Հ. 116 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Գտնվում է Մալաթիա - Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում
Դպրոցի պատմությունից
Մեծ պատասխանատվությամբ ու հպարտությամբ նշում ենք, որ Երևանի հ. 116 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին: Բեղմնավոր 48-ամյա գործունեության ընթացքում ունեցել է բազում շրջանավարտներ, որոնք ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատություններ` դառնալով մեր երկրի արժանավոր ու ճանաչված քաղաքացիներ:
Դպրոցը գտնվում է Մալաթիա - Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում, այն եռահարկ է, ուր այսօր սովորում է 486 աշակերտ:
Դպրոցն ունի նորագույն տեխնիկայով հագեցած, կահավորված ու նորոգված համակարգչային կաբինետ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ:
Դպրոցը դարձել է պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)
Դպրոցը հիմնադրման օրվանից ունեցել է 5 տնօրեն.
1. Հակոբջանյան /հիմնադիր տնօրեն/
2. Ռաֆիկ Մրտչյան
3. Աիդա Մնացականյան
4. Սամվել Դավթյան
5. Թագուհի Հովհաննիսյան
Առ այսօր դպրոցն անվանակոչված չէ: Մեծ ցանկություն ունենք այն անվանակոչել համաշխարհային ճանաչում ու մեծություն ունեցող անձի անունով, քանզի դպրոցի հետ կհարատևի նաև այդ գործչի հիշատակը:
1997թ.-ին մեծ շուքով նշվեց դպրոցի հիմնադրման 30-ամյակը, որին ներկա էին մեր լավագույն սաները՝ իրավաբաններ, մանկավարժներ, դասախոսներ, բժիշկներ, դերասաններ, գործարարներ: Այժմ պատրաստվում ենք նշելու 50-ամյա հոբելյանը: Դպրոցում աշխատում են իրենց գործին նվիրված, բարեխիղճ, պրպտող, գիտակ ուսուցիչներ, որոնց սաները մասնակցում են տարաբնույթ միջոցառումների և առարկայական օլիմպիադաների ու գրանցում լավագույն արդյունքներ: