Միայն ազգասերը կարող է սիրել և մարդկությունը՝
ծառայելով իր ազգին:
Հայրենասերն անուղղակի կերպով ծառայում է մարդկությանը:
Գարեգին Նժդեհ
Նժդեհյան այս կարգախոսով է առաջնորդվում մեր դպրոցը, քանզի ազգային և համամարդկային արժեքներ կրող հայ քաղաքացու ձևավորումը սկսվում է հենց դպրոցից։
Երևանի Հ. 116 հիմնական դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյան
Ծնվել է 1961թ.-ին՝ Երևանում։
1978 թ.-ին ավարտել է հ. 152 միջնակարգ դպրոցը:
1986 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1986թ.-ին աշխատանքի է անցել Հրազդանի հ. 12 միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի:
1987 թ.-ին նշանակվել է նույն դպրոցում տարրական դպրոցի փոխտնօրեն:
Մանկավարժական իր գործունեությունը շարունակել է Երևան քաղաքում:
1989թ.-ին աշխատանքի է անցել հ. 28 ռուսական դպրոցում, որպես հայ ժողովրդի պատմության և հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի:
2001 թ-ին աշխատել է Մարտիրոս Սարյանի անվան հ. 86 դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի:
2002թ.-ից աշխատանքի է անցել Երևանի հ.116 դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի:
2005թ.-ին նշանակվել է նույն դպրոցում տարրական դպրոցի փոխտնօրեն:
2011թ․ ընտրվել է հ․ 116 հիմնական դպրոցի տնօրեն, 2017թ․ վերընտրվել է նույն պաշտոնում։
Ստեղծագործ ուսուցիչ, սիրված մանկավարժ ու վստահելի գործընկեր, մանկավարժի իրական կոչմանն ու սկզբունքներին հավատարիմ Թագուհի Հովհաննիսյանը մարդկային իր կերպարով ու աշխատանքային ստեղծագործ գործունեությամբ 2011թ.-ից առ այսօր տնօրինում է Երևանի հ. 116 հիմնական դպրոցը: Շուրջ 32 տարի Թագուհի Հովհաննիսյանը իր նպաստն է բերում կրթական համակարգի զարգացման, մատաղ սերնդի կրթության ու հայրենիքի համար պիտանի քաղաքացիներ դաստիարակելու պատասխանատու, բայց միաժամանակ անչափ պատվաբեր գործին: Անմնացորդ սիրով ու պատասխանատվությամբ ծառայելով իր կոչմանը Թագուհի Հովհաննիսյանի վաստակն արժանի գնահատական է ստանում ինչպես մանկավարժների, աշակերտների ու ծնողների, այնպես էլ պատկան մարմինների ու կրթության ոլորտի մի շարք կազմակերպությունների կողմից: